ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Չինական առողջ դիետան կփրկի Եվրոպան ճարպակալումից

Միացյալ Թագավորությունում չինական խոհանոցի մասին շատ վատ կարծիքի են: Կարծիք կա, որ բրնձից ու ճարպոտ մսից պատրաստված ծանր կերակրատեսակները կարող են օրգանիզմում ճարպակալման ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:
Ըստ որոշ մասնագետների, սակայն, շատ կարեւոր է այդ սննդամթերքով ճաշատեսակների պատրաստման ձեւը: Պատրաստման ձեւից կախված` այն կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ:
Չինական խոհանոցի մասնագետ Լորեյն Կլիսսոլդը պնդում է, որ չինական խոհանոցն առողջարար է, սննդարար եւ հաղթահարում է հիվանդություններն ու երկարացնում կյանքի տեւողությունը: Նա իր` «Ինչո՞ւ չինացիները չեն հաշվում կալորիաները» գրքում համոզիչ բացատրում է, որ իսկական չինական դիետայից հնարավոր չէ գիրանալ: Նա պնդում է, որ Չինաստանում ճարպակալումը լինում է արեւմտյան սննդատեսակներից, որոնք չափից շատ վերամշակված են ու հարուստ են շաքարով:
Կլիսսոլդի համոզմամբ` առհասարակ պետք է դադարել հաշվել կալորիաները: Չինացիների մոտ «կալորիա» բառի համարժեքներն էլ գոյություն չունեն: Նրանք ուտելուն վերաբերվում են որպես սննդի ընդունման, եւ ոչ որպես քաշի պոտենցիալ ավելացման:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 1990-ական թվականներին չինացիները 30 տոկոսով ավելի շատ են կալորիաներ ստացել, քան ամերիկացիները, բայց, չնայած դրան, նրանք ավելի ակտիվ պահվածք ունեին:
Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենն ընկալել եւ ընդունել որպես առանձին սննդամթերք եւ ոչ թե ընդունել որպես ձկնեղենով, մսեղենով պատրաստված ճաշատեսակի համար նախատեսված խավարտ: Ընդհանրապես ընդունած սննդի կեսից ավելին պետք է բանջարեղենի տեսքով լինի: Պետք է շատ բրինձ ուտել:
Չինացիները նաեւ խորհուրդ են տալիս ուտել այնքան, քանի դեռ չեք կշտացել, իհարկե` դանդաղ ու կանոնավոր ծամելով: Եթե չինացիները գերադասում են օրվա մեջ 3-4 անգամ սնվելը, ապա եվրոպացիները 1 շաբաթ քաղցին դիմանալուց հետո մեծ խնջույք են կազմակերպում եւ զբաղվում շատակերությամբ, ինչն էլ օրգանիզմի վրա շատ վատ անդրադարձ է ունենում: Հատկապես պետք է հեղուկի պարունակությամբ սնունդ շատ ուտել:
Չինական ցանկացած ճաշկերույթի ժամանակ պարտադիր է ջրալի սնունդը: Պատճառը շատ պարզ է. քանի որ ուտելու ընթացքում հաճախ ծարավ է առաջանում, իսկ ուտելու ընթացքում խմելը հակացուցված է, ապա ջրալի կերակուրը հագեցնում է նաեւ ծարավը: Այսինքն` ապուրները կանոնավորում են ախորժակը:
Չինացիները նաեւ համոզված են, որ շատ օգտակար է հում սնունդը: Օրինակ` նրանց խոհանոցում շատ տարածված են հում բաղադրիչներով աղցանները: Նրանք վստահ են, որ որքան սնունդը հում է` այնքան օգտակար է:
Եվ, ամենակարեւորը, չինացիները կանաչ թեյ շատ են խմում: Կանաչ թեյը չեզոքացնում է վնասակար նյութերն ու տոքսինները: Գիտնականները նաեւ պարզել են, որ կանաչ թեյը խոչընդոտում է ուռուցքների ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը:
Ըստ սովորության, երբ չինացիները ցանկանում են կրկին թեյ խմել, նախկին թեյախոտի վրա ընդամենը եռման ջուր են ավելացնում, որպեսզի կոֆեինի մեծ քանակություն չընդունեն:
Դիետա` կոլիտի բուժման համար
Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր տեսակի թեփերը (նույնիսկ` հացի). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի սննդամթերքն ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր, պետք չէ շատ խմել: Հրաժարվեք մսի դժվարամարս տեսակներից, օրինակ` խոզի, հորթի եւ այլն: Ոչ թե մրգահյութ խմեք, այլ, ընդհակառակը` միրգը կերեք` առանց կորիզների, առավել ցանկալի է` միրգը եւ բանջարեղենն ուտել եփած վիճակում: Խուսափեք սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն: Պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից եւ սուրճից: Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած քանակությամբ, բայց ընդհանուր առմամբ հեղուկների օգտագործումը շատ չպետք է լինի: Եթե հիվանդը պահպանի դիետան եւ բժշկի խորհրդով դեղամիջոցներ ընդունի, ապա լրիվ կառողջանա: Կոլիտի բուժման ընթացքում պետք է հիշել, որ երբեք չի կարելի լուծողականներ օգտագործել: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում: Պարզապես երբեմն կարելի է հոգնա ընդունել, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա:

Կարդացեք նաև

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...


Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...


Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...


Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...


Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...


Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...


Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...


Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...


Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն